-
12.02.2025|
17:15
Մի քանի կցկտուր վկայություններից պարզել եմ, որ Հրանտ Մաթևոսյանի չափ մեկ էլ Չարենցն էր ընկալել Անդրանիկին։ Դժվարահաճ Չարենցը։ Բայց Չարենցը կաշկանդված էր իր ժամանակով ու չարտահայտվեց։ Իսկ երբ կարելիություն եղավ արտահայտվելու՝ ընկալածները մեռել էին, սերունդներ էին անցել, լեգենդն էլ՝ խամրել։
-
12.02.2025|
13:47
Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթե քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում։
- Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հարկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը...
-
12.02.2025|
11:15
Իմ կանխատեսմամբ՝ Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը։ Դա կարող է լինել ավելին, քան նույնիսկ հեղափոխությունը։ Հանրային կյանքի տարբեր ոլորտների տարբեր դրսևորումները և այլ ցուցիչներ վկայում են, որ տեղի է ունենում ուշացող անխուսափելին. հասարակությունը սկսում է վիրավորվել...
-
12.02.2025|
06:34
Այս երկաթե դարին համար երկաթե ուղեղներ են պետք։
Հեռո՜ւ մենե, ախտագին մտավորականներ։ Դուք ցեղին ուղեղն եք, բայց երբ այդ ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ, քան հուսահատեցնելով մեր կենսունակությունը, մենք պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղը։
-
11.02.2025|
21:36
Այսօր, ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Գուրգենի Հակոբյանի ծննդյան օրն է, մարդ՝ ում հետ աշխատելը դժվար էր ու պատվաբեր: Վստահ եմ, որ, եթե Գորիկ Գուրգենիչը շարունակեր պաշտոնավարել կամ առնվազն համակարգից չհեռանար ու պահպաներ իր ազդեցությունը, այս արհավիրքին մեր Հայրենիքը չէր արժանանա.
-
11.02.2025|
12:22
Որ թամադան ԵՊՀ ամբիոնի վարիչի համար մրցույթում միակ թեկնածուն է, դա չափազանց լուրջ խնդիր է։ Այդ մարդուն չեմ ճանաչում, գուցե շատ արժանի թեկնածու է...
-
11.02.2025|
08:18
Հարգելի քաղաքական գործիչներ՝ հատկապես ընդդիմադիր, Հայաստանում ծավալվող սոցիալական բնույթի դժգոհությունների ալիքի քաղաքականացումը ձեր և միայն ձեր պարտականությունն է, եթե կուզեք՝ աշխատանքային պարտականությունը: Եթե կա սոցիալական դժգոհություն, պարտադիր չէ և նույնիսկ հակացուցված է դրա քաղաքականացման ողջ բեռը, էլ չեմ ասում չքաղաքականացման մեղավորությունն ու կշտամբանքը դնել դժգոհություն արտահայտողի վրա, եթե դժգոհության արտահայտման քաղաքական էպիկենտրոնը, ի դեմս քաղաքական շարժման, քաղաքական բոյկոտի և քաղաքական հասցեականության, ձեր կողմից ձևավորված չէ:
-
09.02.2025|
18:19
«Այն ազգերը միայն իրավունք ունին ապրելու, որոնք ընդիմամարտութեան, տոկունութեան և զարգացման սքանչելի յատկութիւները հզորապէս ի հանդես կը բերեն»:
ԵՐՈՒԽԱՆ
-
08.02.2025|
20:10
ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ
Ամեն անգամ ընկեր Թամրազյանի կապույտ աչքերն ինձ տանում էին երկնի ու ջրերի անափ, ծովածավալ հեռուները, որ կարողանայի տեսնել նրա հոգու անհատակ խորքերը, որին այնքա՜ն կապված էին մեր հոգիները։
-
08.02.2025|
13:09
Միանգամից նշեմ, որ Երեւանի ավագանու ընդդիմության կողմից նախաձեռնած եւ քաղաքացիների զգալի հատվածի աջակցությանն արժանացած հասարակական տրանսպորտի, ինչպես նաեւ սոցիալական մյուս ոլորտների թանկացման դեմ դժգոհությունների ու բոյկոտի կազմակերպումը դիտում եմ միջոց՝ Արցախն ու մեր զինվորներին գլխատած, միջազգային հարթակներում Հայաստանը մեկուսացրած, դաշնակիցների ու թշնամիների մոտ ամենօրյա ռեժիմով պետությանը նվաստացնող ու ստորացնող ազգակործան քայլարածից ազատվելու հնարավորություն։
涢垾鐘嗗伄鈹熷娂浼扁懇鈧顑炩懇鍋撹伜鑴涢埀顑炲伄/1692104755" rel="nofollow">Արժեհամակարգ